| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ազգը» տեղեկացրել է, որ Բելառուսում վերջերս կայացած նախագահական ընտրությունների ընթացքում եւ հետո տեղ գտած թերությունների ու որոշ ընդդիմադիր գործիչների ձերբակալման փաստերից հետո Եվրոմիությունը կազմել է բելառուս պաշտոնյաների ցուցակ, որոնց մուտքը ԵՄ անդամ երկրներ արգելված է: Վերջիններիս ֆինանսական հաշիվներն անգամ ԵՄ երկրներում սառեցված են:
Սակայն, պարզվում է, ԵՄ մասնագետները այդ ցուցակը կազմելիս եղել են բավականին անփույթ: Ինչպես տեղեկացնում է «Գազետա.ռու» կայքը` Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Լոզովիկը երեկ հայտարարել է, որ 158 բելառուս պաշտոնյաների մուտքը ԵՄ արգելող ցուցակում զետեղված է նաեւ մի մահացած գործչի անուն:
Լոզովիկը նշել է, որ այդ մարդը 2006-ին Վիտեբսկի շրջանի տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ եղած եւ մի քանի տարի առաջ մահացած Նիկոլայ Պիշուլյոնոկն է: «Մի կողմից սա անպատվություն է մահացած մարդու հիշատակին ու վիրավորանք նրա հարազատների նկատմամբ: Մյուս կողմից էլ` փաստը ցույց է տալիս, թե ինչ անփութությամբ է կազմվել ԵՄ հիշյալ ցուցակը»,- նկատել է Լոզովիկը: