Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական տվյալների՝ այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում նվազել են Հայաստանից դեպի Եվրամիության երկրներ արտահանումների ծավալները:
2012թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ն դեպի ԵՄ երկրներ արտահանել է մոտ 336 մլն դոլարի ապրանք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում արտահանումների ծավալները կազմել են 326.6 մլն դոլար. անկումը կազմել է 2.8 տոկոս: Սա, թերեւս, խոսում է մեկ բանի մասին. հայկական ապրանքները եվրոպական շուկայում պահանջված չեն, մրցակցություն չեն կարող ստեղծել, հետեւաբար նվազել է նաեւ դրանց արտահանումը: Իսկ դա հետեւանք է Հայաստանի այսօրվա տնտեսական իրավիճակի: Հատկանշականն այն է, որ հայկական ապրանքների արտահանման նվազումն արձանագրվել է այն ժամանակահատվածում, երբ ՀՀ-ն բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը: