| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայում, քանի որ Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական կողմնորոշման մասին։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը։
«Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևացնում են, թե զարմանում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը շատերի մոտ անհանգստություն պատճառում։ Նրանք պնդում են, որ դա ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ: Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուշադրությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Դա հենց այն է, ինչ նրանք ասում են՝ բաց տեքստով»։
Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է գործիքի՝ հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման համար, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի հիմնարար շահերին»,- եզրափակել է Զախարովան։