Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեմ հավատում, որ ՀՀ իշխանությունը կարող չէ Հայաստանի փրկության համար քայլեր ձեռնարկել, այլ չի ուզում, չի ցանկանում։ Այս մասին «Հինգշաբթին Էդիկ Անդրեասյանի հետ» հաղորդման ժամանակ հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ "Դրօշակի" նախկին խմբագիր Կարեն Խանլարյանը։
«Եթե ՀՀ իշխանություններն ակտիվորեն ներգրավված են Հայաստանի նվաստացման գործընթացում, ուրիշ ոչ մի պետություն Հայաստանին օգնել չի կարող, ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ ԱՄՆ-ն։ Սրանք ավելի առաջ չեն անցնի հայկական խրամատներից» ,-ընդգծել է նա։
Խանլարյանը զրույցի ընթացքում անդրադարձել է Իրանում ընթացող նախագահական ընտրուություններին, մանրամասներ ներկայացրել թեկնածուների մասին։ Նա նկատում է, որ երբ Իրանում իշխանության են եկել ռեֆորմիստները՝ բարեփոխականները, Հայաստանի հետ հարաբերությունները տեղքայլ են ունեցել, իսկ ներքին իմաստով՝ հայ համայնքն ունեցել է մտահոգություններ, քանի որ խիստ ակտիվացել են անջատողական հոսանքները, մասնավորապես՝ պանթյուրքիստական հոսանքները։
Նա նաև խոսել է Հայաստանի որդեգրած այսպես կոչված դիվերսիֆիկացման քաղաքականության մասին։ Խանլարյանի գնահատմամբ՝ այս մասին Հայաստանը ճիշտ բացատրություններ չտվեց Իրանին, պետք է դիվանագիտական կորպուսն աշխատի, որպեսզի այն չընկալվի որպես վեկտորի փոփոխություն։ «Իրանը մտահոգվում է՝ Հայաստանը փորձում է դառնալ ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի լրտեսական կենտրո՞ն»։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Խանլարյանը հիշեցրել է Սևրի պայմանագրի մասին, որը մնացել է որպես թուղթ ընդամենը։ «Եթե խաղաղությունը լինում է մեխանիկորեն պարտադրված՝ կապիտուլյացիայի պայմաններում պարտադրված, կամ արդարության անտեսման պայմաններում, խաղաղության պայմանագիրը եթե անգամ ստորագրվի, երկարատև չի լինելու» ,-հավելել է նա։