կարևոր
2059 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-20 11:28
Քաղաքական

Վտանգված է Սյունիքը և ոչ միայն․ Կարեն Խանլարյան

Հոկտեմբերի 19-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին շրջանում հայ և միջազգային քաղաքական շրջանակներում լայնորեն քննարկվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդրին:

Ըստ Կարեն Խանլարյանի՝ էքստերիտորիալ միջանցքն ինքնին նշանակում է երկրի հողային ամբողջականության սկզբունքի խախտում, իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, թե ում է տրվում այդ միջանցքը, ապա կարելի է ասել, որ ժամանակի ընթացքում այն կարող է հանգեցնել դե ֆակտո սահմանային փոփոխությունների: «Շատ արագ այդ «միջանցքին» հարող տարածքները կբնակեցվեն թուրքական տարրով, ընդհուպ ահաբեկչական խմբավորումներով, և Սյունիքը կդառնա անկառավարելի»,- նշել է Կարեն Խանլարյանը:

Անդրադառնալով մեր տարածաշրջանում Իրանի դերակատարությանը և մասնավորապես Հայաստանի հետ սահմանների փոփոխության հարցում այդ երկրի որդեգրած կտրուկ հայանպաստ դիրքորոշմանը՝ նա ընդգծել է, որ դրա ամենակարևոր պատճառներից մեկն էլ ՆԱՏՕ-ի առաջխաղացումն է դեպի Արևելք, ինչն այսօր մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքում՝ իսրայելա-արաբական հակամարտության սրման տեսքով: Սյունիքը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի՝ դեպի Կասպից ծով և դեպի Միջին Ասիա առաջխաղացման հիմնական ուղղություններից մեկը, իսկ դա լուրջ սպառնալիք է Իրանի համար՝ նշել է Կարեն Խանլարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում