կարևոր
5833 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-08 13:08
Քաղաքական

Նման Սրբազան շարժում կերազեին շատ պետություններ․ Կարեն Խանլարյան

Նման մի շարժում կերազեին շատ շատ պետություններ, այսինքն՝ ընդդիմադիր նման շարժում, որ հոգևորական, բարոյագիտական լայն սկզբունքներով  առաջնորդվում, շատ պետություններ կցանկային ունենալ նման ներքին ընդդիմություն, որովհետև ապակայունացման երևույթ չէ, թեև իր ձգտումներով իշխանափոխության է ձգտում, բայց լրիվ սահմանադրական օրենքի շրջագծում, սահմանադրական կարգի խախտման իմաստով՝ խնդիրներ չի ստեղծում։ ՀՀ դիվանագիտական կորպուսը կարող է սա դարձնել համապատասխան ճնշման ազդակ, որպեսզի իր դեմ պարտադրանքները փոփոխի կամ ինչ-որ նոր քաղաքական ոլորտ տեղափոխի, նոր դիվանագիտական հարթակ փոխադրի ամբողջ հայ-ադրբեջանական հարցը։ Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նշել է Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ "Դրօշակի" նախկին խմբագիր Կարեն Խանլարյանը։

Շարժումը որպես դրսի ուժային կենտրոններից ղեկավարող ներկայացնելը, Խանլարյանը որակել է էժան փողոցային պրոպագանդա և դեմագոգիա։ «Փոխարենը ավելի լուրջ մոտեցում պետք է լինի»։

Մայիսի 19-ին ավիվթարի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահն ու արտգործնախարարը։ Հունիսի 28-ին տեղի կունենա արտահերթ նախագահական ընտրություններ։ Հաշվի առնելով Իրանի քաղաքական ու պետական համակարգը՝ Խանլարյանի դիտարկմամբ, նման միջադեպը չի կարող հանգեցնել փոփոխությունների և այն էլ կտրուկ փոփոխությունների հատկապետ արտաքին քաղաքականության մեջ։ «Հատկապես արտաքին քաղաքականության հիմնական առանցքները ճշտվում են երկրի հոգևոր առաջնորդի միջոցով։ Ե՛վ նախագահը և՛ արտգործնախարարությունն ունեցել են վարչարարական դեր, տնօրինել այդ ամբողջ քաղաքական գիծը։ Սյունիքի հարցի հետ կապված բնորոշվել է Իրանի ռազմավարական մոտեցումները, կարմիր գծերը՝ հանգուցյալ Ռայիսի և հոգևոր առաջնորդի միջոցով»։ Խանլարյանն ընդգծել է, որ եթե անգամ ընտրություններում հաղթի պահպանողական հոսնաքի չափավորների թևը, միևնույն է՝ Հայաստանի և հայության նկատմամբ պահպանելու են իրենց ավանդական մոտեցումը՝ չափազանց հայանպաստ մոտեցումը։

Տարանջատելով քաղաքականության պաշտոնական ու բովանդակային ասպեկտները՝ Խանլարյանը բացատրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում Իրանի դիրքորոշմանը։ «Ճիշտ է, որ Իրանի շնորհավորեց Ադրբեջանին Ղարաբաղի ազատագրումը, բայց հետագային Իրանի դիվանագիտական կորպուսը մի քանի անգամ կրկնեց հետևյալ միտքը, որ այնուամենայնիվ պետք է հարգվեն Ղարաբաղի հայ ժողովրդի, բնակչության իրավունքները։ Եվ նույնիսկ որոշ դիվանագետներ, այդ թվում Իրանի դեսպանը Հայաստանում բացեցին փակագծերը և այդ իրավունքները ընդլայնեցին մինչև մեր հասկացությամբ՝ ազգային ինքնորոշման իրավունքի խնդիրը։ Քիչ պետություններ կան, որ այդ ազգային ինքնորոշման խնդիրը որպես իրավունք նկատի են առնում Արցախի ժողովդրի և ընդհանրապես Ղարաբաղի Հանրապետության համար»։ Խանլարյանը նաև հիշեցրել է «Զանգեզուրի դալանի» հարցում Իրանի դիրքորոշման մասին, համաձայն որի՝ բացառում են աշխարհաքաղաքական ու սահմանների որևիցե փոփխություն և որի մասին մեկ անգամ ևս Իրանի հոգևոր առաջնորդը հիշեցրեց փաշինյանին, երբ նա մեկնել էր Ռայիսիի հոգեհանգստին։ «Իրանն ունի չգրված ռազմավարական սկզբունք՝ ավելի ճիշտ է կանխարգելումը, քան հետագային ինչ-որ ռեակցիա գործողությունների դիմելը։ Դա ակներև է դառնում հատկապես Հարվային Կովկասի հարցերում։ ես կարծում եմ՝ Իրանը որդեգրել է և օրօրի ավելի է զարգացնում այս զսպվածության մեխանիզմները, որպեսզի կարողանա Ադրբեջանին կանխարգելի նման քայլ անելու։ Այդ մեխանիզմների վրա ավելի հակված են աշխատելու, քան պատերազմական գործողություննի։ Դա ունի իր միջազգային հետևանքները և գինը, որոնցից խուսափելու համար Իրանը զսպվածության կոչեր ու մեխանիզմներ է գործադրում։ Դրանք հայ-իրանական կոնտեքստից դուրս՝ հայ-ադրբեջանական կոնտեքստում գոյություն ունի, և շատ աներևույթ և աննկատ, այլապես այսօր այս վիճակում չէինք լինի։ Կարծում եմ՝ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ու չի հրաժարվելու այդ միջանցիք պահանջից»։

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ Խանլարյանը նշել է, որ դա կարող էր ավելի հայանպաստ լինել, պատճառը՝ Հայաստանն է, քան Իրանը։  «Շրջանառության մեջ է դրվել անվտանգային ոլորտում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Հստակ գաղափարական, ռազմավարական, քաղաքական մտքի ձևակերպում գոյություն չունի, որ դիվերսիֆիկացումը տարանջատել վեկտորի փոփոխության խնդրից։ Վեկտորի փոփոխությունը լրիվ այլ բան է, այդ հարցում Հայաստանը նույնիսկ ընտրության մեծ հնարավորություն և այլընտրանքներ չունի։ Քաղաքական վեկտորի հարցը ընդհանրապես պետություններին վիճակվում է ինչ-որ տարածաշրջանային, մինչև իսկ աշխարհագրական ֆակտորների հենքի վրա, դրանից շատ հեռանալ հնարավոր չէ, բայց արի ու տես, որ Հայաստանում այդ սխալ տպավորությունը կա, որ երբ խոսվում է զանազանակերպության կամ դիվերսիֆիկացիայի մասին, մարդիկ անմիջապես ասում են՝ ուրեմն մենք վեկտոր ենք փոխում։ Զարմանալին այն է, որ բոլոր մակարդակներում, ընդհուպ մինչև պետական մակարդակներ սկսում են խոսել վեկտորի փոփոխության մասին, դեպի Արևմուտք գնալու մասին, առանց հաշվի առնելու, որ Արևմուտքն ինքը չի ուզում Հայաստանին հովանավորել որպես դաշնակից»։

Մանրասմասն՝ տեսանյութում