կարևոր
5983 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-05 11:38
Քաղաքական

Միասնության սիմվոլները խորտակելով միասնական չեն դառնում․ Կարեն Խանլարյան

Ապրիլի 4-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամավոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանը:

Քննարկվել են ազգային միասնականության գաղափարին, միասնականությունը խոսքից գործի վերածելու ուղիներին, այդ գործընթացի հիմնական դերակատարների անելիքներն վերաբերող հարցեր:

Կարևորվել է միասնականության սիմվոլների պահպանման և դրանց շուրջ ողջ ազգը համախմբելու խնդիրը:

Ըստ Կարեն Խանլարյանի՝ մինչև վերջերս էլ այդ սիմվոլներից մեկը Արցախն էր, որ վերանկախացումից ի վեր առնվազն 30 տարի եղել է մեր միասնականության ոգեշնչման կարևորագույն բաղադրիչներից մեկը և ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել այդ սիմվոլից՝ հայտարարելով, թե Արցախի հարցը փակված է:

Կարեն Խանլարյանն անդրադարձել է նաև հայրենիք-պետություն հարաբերություններին և այդ հասկացությունների փոխկապակցությանը՝ նշելով, որ անհասկանալի են ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե հայրենիքը պարփակվում է պետական սահմաններով, ընդամենը 29 հազար ութ հարյուր քառակուսի կիլոմետրում: «Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքը չե՞ն… Հայրենիքը տվյալ ազգի կամ ժողովրդի բնօրրանն է, այն միշտ կա, պարզապես լինում է կամ ազատագրված կամ բռնագրավված: Պաղեստինցիներն, ինչ է, պետք է հրաժարվե՞ն իրենց հայրենիքից: Ասորիները կամ այլ ժողովուրդներ, որ այսօր պետություն չունեն, ի՞նչ է, պետք է հայտարարեն, որ հայրենի՞ք էլ չունեն»,- նշել է Կարեն Խանլարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում