Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անշուշտ ՀՅԴ-ն էլ է սխալվում։ Սակայն նրա կատարած սխալը չի խորանում, չի վերարտադրում նորանոր սխալներ և, որ էականն է՝ չի վերածվում դավաճանության, այնպես, ինչպես հաճախ է տեղի ունենում հայ քաղաքական դաշտի որոշակի դեմքերի և «կառույց»-ների դեպքում։
Քանզի ՀՅԴ-ում, ոնց էլ ցանկանաք մեկնաբանել, խեղաթյուրել կամ պատեպատ զարկել, գոյություն ունի սխալն արգելակող երկու մեխանիզմ՝ գաղափարախոսական հավատամք և կազմակերպական դիսիպլինա, որոնցից զուրկ են հայ քաղաքական դաշտի որոշակի դեմքերն ու «կառույց»-ները։
Միով բանիվ՝ ՀՅԴ-ն միայն մեկ դեպքում կարող է դավաճանել, երբ ինքնակամ որոշի ոչնչացնել սեփական հավատո հանգանակը՝ վերջակետ դնելու համար կազմակերպական իր գոյությանն առհասարակ։ Այդպիսի ինքնասպանության փորձ դեռ չի կատարել ՀՅԴ-ն, իր 132-ամյա պատմության մեջ, ու մի՛ սպասեք, որ կատարի․․․։
Կարեն Խանլարյան
Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր,
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր