Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հանրապետություն» կուսակցության ցուցակով ավագանու թեկնածու Անի Խաչատրյանն այսօրվա քարոզարշավի ժամանակ «ինքնախոստովանական ցուցմունքով» է հանդես եկել՝ հայտարարելով, որ իրենք բացառում են մերձդաշնակցական և մերձքոչարյանական ուժերի հետ համագործակցությունը, իսկ մնացած քաղաքական ուժերի հետ բաց են քննարկելու:
Իհարկե, տիկին Խաչատրյանը կարող էր անգամ նեղություն չքաշել ու խոստովանել, որ իրենք պարզապես Նիկոլ Փաշինյանի նախագիծն են և ոչ ավելին, քանզի իր կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանն իշխանություններին աջակցող իր դավադիր քայլերով ու գործողություններով ամեն օր է դա հայտարարում, և մտածող մարդիկ վաղուց արդեն ծիծաղով, զզվանքով ու ափսոսանքով են նայում Վազգեն Սարգսյանի եղբոր այդ դավաճանական աճպարարություններին:
Հետաքրքիր է, թե սույն տիկինը հայելու առջև ինքն իրեն հարց տվե՞լ է՝ իսկ իր նշած ուժերը ցանկանու՞մ են համագործակցել իրենց, այն է՝ Նիկոլ Փաշինյանի դավաճան խմբակի մի գարշահոտ ֆիլիալի հետ:
Այնուամենայնիվ՝ օգտակար է, որ տիկին Խաչատրյանը վերահաստատում է արդեն աքսիոմատիկ այն ճշմարտությունը, ըստ որի՝ իրենց նպատակը նախընտրական կապկումներով մատնանշված իրական ընդդիմադիրներից ձայներ փախցնելն ու ավագանիում տեղ զբաղեցնելու դեպքում Փաշինյանի իշխանական գրկում ներկայացումներ տալն է: