|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է համարձակություն հավաքեն եւ մահաբերին հեռացնեն՝ ժամանակավոր վարչապետ ընտրելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Ինչո՞ւ Գրիգորյանին․ այս ամենի պատճառն ապագա ճանապարհների շուրջ աշխարհաքաղաքական ինտրիգներն են։ Նա է այդ բանակցությունները վարել ու տեղյակ է գործընթացին։
Արտահերթ ԱԺ ընտրությունների մասին այս պահին խոսելը վաղ է, երկիրը հիմա այդ վիճակում չէ։
ՔՊ լուլուները պետք է հասկանան, որ մահաբերը թելից է կախված, իրեն ուժայինները չեն պաշտպանի, եթե հեռացման պրոցես սկսվի։ Նա արդեն իզգոյ է ե՛ւ Հյուսիսում, ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Հարավում, մեր վերաբերմունքի մասին խոսելն անգամ անիմաստ է»։