|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Խոջաբաղյանը գրում է․ «Նիկոլը որ լինի իշխանության, խաղաղություն չի լինելու։
Հիմնավորեմ։
Առաջին։
Խաղաղության մասին բացառված է խոսել, քանի դեռ փոխված չի ՀՀ Սահմանադրությունը։ Նա Ալիևին խոստացել է, որ փոխելու է Սահմանադրությունը։ Բոլորը գիտեն, որ այդ փոփոխությունը պիտի լինի, որպեսզի Ալիևը ստորագրի խաղաղությունը։ Այսինքն սրանից հետո դեռ պիտի այլ ընտրություն էլ լինի Ալիևի պահանջով, դեռ պետք է հայ ժողովուրդը ուժի սպառնալիքի եւ խաղաղության մուրալու պահանջի տակ փոխի սահմանադրությունը, նոր արդեն հարց է, Ալիևը կստորագրի՞ արդյոք խաղաղության պայմանագիր թե ոչ։
Ամեն դեպքում այս համատեքստում շարունակվելու է ներքին լարվածությունը։ Դուք շարունակելու եք կարդալ ու գեներացնել ատելություն, ապրել մաղձի միջավայրում եւ մեղադրել նախկիններին ու ռուսներին ամեն բանի մեջ։
Երկրորդ։
Նա խոստացել է հանել Կաթողիկոսին։
Սա արդեն ենթադրում է ներքին լարվածություն, բախումներ։ Չի բացառվում որ արյուն թափվի, որովհետեւ նա այդ քայլով վիրավորում եւ պղծում է մարդկանց սրբությունները։ Պետք լինի ջարդելով կմտնեն Էջմիածին։ Նա արդեն ապացուցել է որ պատրաստ է դրան։
Երրորդ։
Կտրուկ լարվելու են հարաբերությունները ՌԴ֊ի հետ։
Բարձրանալու է գազի գինը, ՌԴ-ն փակելու է իր շուկան Հայաստանի արտադրողների համար։ Սա բերելու է տնտեսական ճգնաժամ, գործազրկություն։
Փողոցները լցվելու են ցուցարարներով, բոլորը պահանջելու են Նիկոլի հրաժարականը։ Նիկոլը նրանց վրա նետելու է նռնակներ։ Սա իհարկե, խաղաղություն չէ։ Կլինեն վիրավորներ, նաեւ զոհեր։ Նիկոլականները բնականաբար շարունակելու են փորձել արդարացնել իրենց հիմար ընտրությունը։
Չորրորդ։
ՌԴ֊ի հետ հարաբերությունների լարման ֆոնին, Նիկոլը կտանի ՌԴ ռազմաբազան հանելու ծրագիրը։ ՌԴ֊ի հետ իսպառ հարաբերությունների խզումը բացելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի ախորժակը։ Ուժի ճնշման տակ նրանք շարունակելու են դնել նոր պահանջներ եւ կորզել նոր զիջումներ։ Նիկոլը ցույց է տվել, որ ինքը 5 անգամ «չէ» ասելուց հետո ի վերջո ասում է «հա»։ Ալիևն արդեն գիտի դրա մասին եւ մաքսիմալ քերելու է, քանի որ չի երևում էն կարմիր գիծը, որ Նիկոլը կկանգնի։ Խաղաղություն չի լինելու, իսկ «Չէ»֊երի շահարկման դեպքում հնարավոր է փոքրիկ ռազմական բախումներ եւ նոր տարածքային կորուստներ, զոհեր։
Հինգերրորդ։
Հանձնվելու են անկլավները ու դրա տակ եղած հայկական դիրքերը։ Սա բերելու է նոր քաղաքական ընդվզման։ Նիկոլը էլի ցուցարարների վրա նռնակներ է նետելու։ Կլինեն վիրավորներ, չի բացառվում նաեւ զոհեր։ Սա խաղաղություն չէ։
Վեցերրորդ։
Պատերազմը միայն ռազմական բախում չէ։ Պատերազմն ունի շերտեր ֊ սոցիալ տնտեսական, մշակութային, բարոյահոգեբանական եւ այլն։
Ադրբեջանը, ճիշտ է չի կրակում սահմանին, տպավորություն ստեղծելու համար որ խաղաղություն է, բայց նա շարունակում է մնացած ճակատներով պատերազմ վարել հայերի դեմ։
Նա քանդում է մեր վանքերը։
Նա Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան եւ առաջ տանում ադրբեջանցիների վերադարձի ծրագիրը։ Կլինի նաև թուրքական կապիտալի հոսք Հայաստան։
Այսպիսով։
Ընտրելով Նիկոլին, դուք ընտրում եք ներքին լարվածության աճ, պառակտում, սով, աղքատություն, պատերազմ եւ հայության դիմադրության անկում Ադրբեջանի հետ պատերազմում, որը նա վարում է տարբեր ճակատներով։
Մի՛ հիմարացեք, վերջապես։
Սա խաղաղություն չէ։
Սա խաղաղություն չէ։
Սա խաղաղություն չէ»։