Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թ. պատերազմը մեկնաբանելիս ասում է՝ «...ես պատրաստ եմ եղել զիջման, այլ բան, որ էդ զիջման սահմանը չեմ տեսել՝ մինչև ու՞ր պետք է զիջեմ, որ ամեն ինչ ավարտվի...»:
Ասում է՝ «...էսօրվա պրոբլեմն էլ է դա. էդ զիջման կամ փոխզիջման սահմանը չի երևում, պարզ չի, էդ զիջման գիծը չի երևում, որ իմանաս՝ էսքան զիջեցիր կամ փոխզիջեցիր, և դրանով ավարտվեց պատմությունը...»
Հայրենավաճառը տեսնես գիտակցե՞ց, որ էդ ինքնախոստովանական ցուցմունքով՝
Ա. սպանեց իր գաղափարական հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Սերգո ջան, մինչև Արցախը չտանք՝ լավ չես ապրելու» թեզը,
Բ. քաջ գիտակցելով անգամ արևածաղիկ վաճառող տատիկներին հայտնի վերոհիշյալ թեզն առ այն, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պարագայում գոյություն չունի զիջման որևէ սահման, միաժամանակ՝ գործելով ճիշտ հակառակ տրամաբանությամբ, այն է՝ հայտարարելով, որ անդադար զիջմամբ իբր խաղաղություն է բերելու, ազգակործան պատուհասը խոստովանեց բովանդակ Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ գործած հրեշավոր դավաճանության մասին:
Գ. հաստատեց, որ «Խաղաղության պայմանագրի» կնքումը բացարձակապես անհնարին է, իսկ վերջինիս հասնելու համար նոր զիջումների գնալը՝ հրեշավոր դավաճանության շարունակություն:
Վահե Սարգսյան