կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-14 19:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 20-ին, ընտրելով 24 համարը, Հայաստանին բերելու ենք արժանապատվություն․ Արծվիկ Մինասյան

Արմավիրի մարզը իր մեջ ներառում է հայոց 4 մայրաքաղաքները՝ Արմավիր, Երվանդաշատ, Վաղարշապատ, Բագարան։ Արմավիրը հայոց հոգեւոր, կրոնական կենտրոնն է ներառում՝ Էջմիածինը։ Արմավիրը հայ ժողովրդի պայքարի խորհրդանիշն է իր Սարդարապատով։ Այն ներառում է հայոց տնտեսական հզորության առնվազն 2 խորհրդանիշ՝ միջազգային օդանավակայան «Զվարթնոց» եւ ատոմակայան։ Այսօր այս հզորություններին եկել է միավորելու «Հայաստան» դաշինքը։ Դաշինք, որը կառուցված է մի կողմից հայ ժողովրդի վերջին շրջանի արժանապատվությունը մարմնավորող Սյունյաց աշխարհը՝ ի դեմս «Վերածնվող Հայաստանի», համայն հայության իրավունքների պաշտպանությունն իրականացնող Հայ Հեղափոխական Դաշնակցության ու ամենահիմնականը՝ այս դաշինքի առարկայական, հաղթող, կեցվածք ցուցաբերող եւ ապագա հաղթանակը երաշխավորող, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան,-արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

Նա մարզում կյանքի կոչված տնտեսական ծրագրերի մասին խոսեց, որոնք մարզը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին հասցրել են տնտեսական վերելքի։

«Ստրատեգիական նշանակության հսկայական մի ծրագիր, որի մասին ինձ քիչ առաջ Արմավիրի նախկին մարզպետ Մեխակ Մխիթքրյանը հիշեցրեց, խոսքը գնում է Արմավիրի ջրատարի մասին։ Խորհրդային տարիներին ընդամենը 25 խմ/վ ջուր էր ստանում Հայաստանը Արաքսից։ Երբ 2002 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմիջական նախաձեռնությամբ սկսվեց եւ 2 տարի անց ավարտին հասցվեց մայր ջրատարի՝ նոր ջրատարի կառուցումը, որը ոչ միայն կրկնապատկեց ջրի ստացումը մեր մայր գետից, ոչ միայն վերականգնեց հայ ժողովրդի իրավունքը, այլեւ շուրջ 5 հազար խաղողի, 4 հազար պտղատու այլ այգիներ հիմնվեցին Արմավիրում՝ հենց Հոկտեմբերյանի շրջանում։ Բացի դրանից, հարյուրավոր հեկտարներ նոր ցանքաշրջանառության մեջ մտավ։ Կառուցվեց 300կմ-ից ավելի ներհամայնքային ենթակառուցվածքներ, 50կմ երկարությամբ այս հսկայածավալ ջրաշինական այս նախագիծը, ստրատեգիական նշանակության են։ Սա ցույց տվեց, որ նախագահ Քոչարյանը իր խոսքի տերն է»,-նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

Նա ասաց, որ հունիսի 20-ին, ընտրելով 24 համարը, Հայաստանին բերելու են արժանապատվություն, քաղաքացիներին, հայրենակիցներին՝ արժանապատիվ երկիր։ Հունիսի 20-ին, համար 24-ն ընտրելով, ընտրելու ենք ուժեղ Հայաստանը։

Մանրամասն՝ տեսանյութում