Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` կառավարության նիստից հետո, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նախընտրական քարոզարշավին: Հարցին, թե շարունակո՞ւմ են կողմ լինել ռեյտինգային քվեարկությանը` այն դեպքում, երբ այն բազմաթիվ խնդիրներ է պարունակում, նախարարը պատասխանեց. «Հնարավոր է, որ ընթացքում առաջանան որոշ խնդիրներ տարածքային ցուցակների` անձնավորված լինելու հետ կապված, սակայն պետք է բացատրել, որ, ընտրելով անձին, ընտրում են այն քաղաքական ուժին, որը պետք է ներկայացված լինի խորհրդարանում»:
Ինչ վերաբերում է ընտրողի նկատմամբ ճնշումներին, ապա, ըստ Արծվիկ Մինասյանի, ով էլ այն իրականացնի` իշխանություն, թե` ընդդիմություն, դա բացասական երևույթ է, և պետք է դեմ արտահայտվել նման երևույթներին, բերել այն վիճակին, որ ընտրողի կամքը լիարժեք արտահայտող պատկեր առաջանա:
Այլ ներքաղաքական հարցերի նախարարը չցանկացավ պատասխանել` ասելով, որ կառավարության շենքի ներսում է գտնվում, և ճիշտն այն է, որ երկուշաբթի օրվանից սկսի պատասխանել այդ հարցերին` գտնվելով արձակուրդում: