Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Եթե նկատել եք՝ վերջերս Փաշինյանը խոսում էր ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այլ լիակատար տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Ինչը, որ Փաշինյանն ակնարկներով էր ասում, երեկ Շառլ Միշելը բացահայտ ասաց։ Այս մասին խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով ՝ դրանով Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ:
«Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը։ Նա որպես փաստարկ բերեց 1992 թվականի ԳԽ որոշումը, որով արգելվում է ՀՀ իշխանության ներկայացուցիչենրին ստորագրել որևէ մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս: Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի բոստանը չէ, նա իրավունք չունի այն նվիրել սրան կամ նրան, մանավանդ, որ ո՛չ ինքը, ո՛չ իր քաղաքական ուժը որևէ ներդրում չեն ունեցել Արցախի Հանրապետության կայացման մեջ: Արցախի ժողովուրդն աներկբա պնդել է, որ իրենք են իրենց ճակատագրի տերը և իրենք են այն որոշելու»,- ասաց Խաչատրյանը:
Նա հայտարարեց, որ նախկինում ՀՀ իշխանությունները եթե ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա միայն վերապահումներով՝ դրա շրջանակում չտեսնելով Արցախը:
Անդրադառնալով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունները և Հայաստանին չի տալիս նախատեսված զենքը՝ պատգամավորն աաց. «Տասնյակ տարիներ Ռուսաստանը պատշաճ կատարում էր իր պարտականությունները, այսօր չի՞ կատարում... Այն ցույց է տալիս այս իշխանությունների անբաշարությունը»: