կարևոր
3838 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-20 14:42
Քաղաքական

Դուք հիմա կայացրել եք քաղաքական որոշումը, սակայն բեմադրություն եք անում, թե ինչպես հիմնավորել հակառակը․ Արծվիկ Մինասյան

Դատարանի դատավորի ընտրությունը պառլամենտը պետք է անի, ոչ թե գործադիր իշխանությունը, չնայած մեր երկրում շատ բան է գլխի վրա շուռ եկել։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Տիկին Դավոյան, տպավորություն է, որ ինչ ենթադրյալ հանցագործություն կա, փորձում եք վերագրել մեզ, ով էր Հովիկ Աբրահամյանին ժամանակին հարց ուղղում հարստության հետ կապված։ Նիկոլ Փաշինյանն էր դա անում։ Նա եկել է իշխանության, դուք եկել եք իշխանության մեզանից ի՞նչ եք ուզում, ո՞վ է օտարում այն գույքը, որ դուք համարում եք անհիմն հարստացման հետևանք, ո՞ւմ իշխանության ժամանակ է ապօրինաբար օտարվում գույքը, մե՞ր, բա այդ նոր հայտնված հարուստ անձը, իր մասով գործ չեք ուզում սկսե՞ք։ Ինձ հարց եք ուղղում մի երևույթի մասին, որտեղ բացարձակ կապ չունենք, բայց փորձում եք տպավորություն ստեղծել, թե դուք այնքան մտահոգ եք և այս նախաձեռնությունն էլ, որ արել ենք կապված ապօրինի գույքի դեմ, ով է պայքարում Սեդա Սաֆարյանը, թե՝ դո՞ւք։ Դուք այնպիսի հեղափոխական կերպար եք նկարագրում մարդու, որը անհասկանալի է, թե ինչու պետք չէ հակափաստարկ բերել ոչ իրական բաներից։ Եթե կա մեղադրանքների տարափ, կարող եմ այնքան մեղադրանքներ հնչեցնել ձեր հասցեին, բայց, ի տարբերություն ձեզ, իրավական հիմունքներով, սկսած պետական դավաճանության առերևույթ հայցերից՝ ավարտված այլ հանցագործությունների մասով։ Բայց երբեք ուրիշի արածը չեմ վերագրի ձեզ։ Մենք խոսում ենք կոնկրետ դրվագի մասին, հիմա, երբ խոսում եք Սեդա Սաֆարյանի կողմից գործողությունը ժամանակին չձեռնարկելու և դա արդարեցնելու հենքի վրա, ակամայից առաջանում է հարց, ո՞ր դեպքում կարող ես ստանալ պարզաբանում։ Ո՞վ է գնահատում ձևական բովանդակությունը, երբ փորձում եք օրենքի դրույթը հեշտությամբ ասել, որ դա ձևական է, ստացվում է, որ դուք ձեր քաղաքական ճաշակից ելնելով օրենքի մեկնաբանություն եք անում։ Այդ լիազորությունը Սահմանադրական դատարանն է տվյալ դեպքում, ինչո՞ւ եք որոշել, որ դուք Սահմանադրական դատարանի փոխարեն էլ պետք է որոշում կայացնեք։ Ձևական է, թե կա բովանդակություն թողեք այնտեղ գնահատեն, ի վերջո այնտեղ կա փաստ, որ Սեդա Սաֆարյանը չի հերքել, որ դեկտեմբերին ինքը լրացում է տվել, կարող է իրավական խորհրդատվություն էլ է արել, բայց այդ հարցերի մեջ, ոչ թե մենք ենք մտնում, որպես մեղադրող կողմ, այլ թողնում ենք այդ փաստերի վերլուծությունը Սահմանադրական դատարանին։ Դուք հիմա կայացրել եք քաղաքական որոշումը, սակայն բեմադրություն եք անում, թե ինչպես հիմնավորել հակառակը»,- ասաց նա։