կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 10:46
Արցախ

Իսկ հիմա Շուշին հանձնողն արդարանում է, փորձում է հիմնավորել իր արածները, պատկերացնո՞ւմ եք. Միրաքյան

Իսկ հիմա Շուշին հանձնողն արդարանում է, փորձում է հիմնավորել իր արածները, պատկերացնո՞ւմ եք. Միրաքյան

Գործարար Վահրամ Միրաքյանը գրում է. 

«Մենք հիմա ավելի թույլ ենք, քան Կարսի հանձնման ժամանակ: Թվում է, թե էն ժամանակ նոր էինք մազապուրծ եղել Ցեղասպանությունից, իսկ հիմա ուժեղ, փորձված բանակ ունենք, 30 տարվա անկախություն ունենք... բայց հիմա ավելի թույլ ենք:

Ինչու՞: Որովհետև ուղիղ 100 տարի առաջ թշնամուն հանձեցինք մեկ այլ անառիկ ամրոց, Կարսը: Էն ժամանակ պաշտպանության հրամանատար գնդապետ Մազմանյանն ինքնասպան եղավ:
 
Կարսը հանձնվեց, ինչպես, որ Շուշին հանձնեցին: Բայց էն ժամանակ մենք ավելի ուժեղ էինք, քանի որ մեր ինտիլիգենցան կարողացել էր այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ քաղաքի ինքնապաշտպանությունը չկարողանալով կազմակերպել Մազմանկանն ինքնասպան եղավ: Չարդարացավ, հիմնավորումներ չբերեց, չասեց կյանքեր փրկելու համար եմ հանձնել... ուղղակի ինքնասպան եղավ:
 
Իսկ հիմա Շուշին հանձնողն արդարանում է, փորձում է հիմնավորել իր արածները, ելույթ է ունենում մարդկանց առաջ, ասում է գորշ քաղաք էր, մեկա ոչ ոք չէր գնում ապրելու, ներդրում անելու...: Իսկ ամենաահավորն այն է, որ իր կողքին դեռ մարդիկ կան: Պատկերացնու՞մ եք: Ես չեմ կարողանում ընկալել դա:
 
Գաղափարապես մենք հիմա ավելի թույլ ենք, քան այն ժամանակ, 100 տարի առաջ, երբ Ցեղասպանությունը դեռ չէր ավարտվել: Մենք էսպես պետականությունն էլ շատ արագ կկորցնենք:
 
Ինչու՞ էս օրին հասանք: Պատճառները տարբեր են: Հիմնական մեղքը մերն է, ազգային թևի պասիվոթյունն է, ինչի արդյունքում ակտիվ զանգվածը դաստիարակվել է արտաքին տարբեր կառույցների ազդեցությամբ` կախված իրենց խնդիրներից, ոչ թե մեր:
 
Մենք Շուշին հանձնեցինք 10-20 տարի առաջ, երբ հայկական քաղաքական դաշտում կարողացան առաջանալ քաղաքական գործիչներ, որոնց մտքով անցնում է հիմնավորել, թե ինչու է նորմալ Շուշին հանձնելը: Պլյուս էդքանից հետո իր կողքին մարդիկ են մնում:
 
Եթե էս գաղափարախոսությունը մնաց գերակա, մենք կշարունակենք հանձնել էն ինչ դեռ մնացելա, վաղը կհիմնավորեն Կապան-Գորիս ճանապարը Ադրբեջանին տալը (ամսի 9-ին ստորագրած համաձայնագրով ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանին), հետո կհիմնավորեն Մեղրիի հանձնումը (կասեն հեռու էր, տարին քանի՞ անգամ էիք գնում Մեղրի, որ ուզում եք պահեք Հայաստանի կազմում), և այլն: Ինչ ռևանշի մասին է խոսքը:
 
ՀԳ. Կարսը հանձնելուց հետո մոտ 10 000 խաղաղ բնակչությանը թուրքերը կոտորեցին»:
 

»