Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն ինչ արեց Ադրբեջանի հանցագործ նախագահ Ալիևը Մյունխենյան համաժողովի ժամանակ, ոչ այլ ինչ էր, քան հայ ժողովրդի վզին փաթաթել Նիկոլ Փաշինայնի և նրա իշխանության դավադիր և կապիտուլացիոն ելքը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբացկության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Դա այն բանի հետևանքն է, որ այսքան ժամանակ Հայաստանի գործող իշխանությունը փորձում է թե՛ մեր հանրությանը, թե՛ միջազգային հանրությանը ներկայացնել, թե հայ ժողովուրդը հաշտվել է այն դառը իրականության հետ, որ մենք կորցրել ենք Արցախը, կամ կորցրել ենք հայ ժողովրդին պաշտպանելու կարողությունը։ Սա սինխրոնիզացված վարքագիծ է, մեկը Հայաստանի ներսում իր իշխանությունը ուղղված պահելու գործողություն է անում, մյուսը՝ միջազգային հանրությանը և իր երկրի ներսում իր դիրքերը ամրապնդելուն ուղղված գործողություն է անում։ Երկուսն էլ դեմ են հայ ժողովրդի ընդհանուր իրավունքներին։ 2020թ․-ի նոյեմբերի 9-10 խայտառակությունը արդեն իսկ Արցախի տարածքները Ադրբեջանին թողելու ոչ իրավաչափ, հանցագործ վարքագիծն էր Նիկոլ Փաշինայնի։ Ո՞վ է նա, որ պետք է ստորագրի Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին, ի՞նչ իրավասություն ունի։ Երբ ինքը ձեռքերը լվանում է, ասում՝ Արցախը թող երկխոսի, ո՞վ էիր դու այն ժամանակ, երբ ստորագրում էիր դա։ Ո՞վ էիր, որ երկու կարևորագույն կյանքի ճանապարհներից մեկը հանձնում էիր, մյուսը փոխանցում այլ մեխանիզմով։ Երբ որ խոսում է երկրորդ կապիտուլացիայի մասին, սա արդեն կապիտուլացիա չէ, բայց թողնել անպաշտպան Արցախին գայլային այդ ոհմակների մեջ և հիմնավորել, որ Արցախն է որոշելու ինչպես շարժվի առաջ՝ նշանակում է կրկնակի եռակի դավաճանություն գործել»,- ասաց պատգամավորը։