կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-26 13:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրն․ Քերոբյան, լավ կլիներ՝ այս նախաձեռնությունը դուք հիմա հետ տանեիք․ Արծվիկ Մինասյան

Պրն․ Քերոբյան, լավ կլիներ, որ այս նախաձեռնությունը դուք հիմա հետ տանեիք, կամ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկեիք ընդհանրապես աշխատանքի խարխուսման քաղաքականության առումով համագործակցաբար սոցիալական գործընկերների հետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում՝ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

«Ոչ ոք դեմ չէ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, խրախուսմանը, ավելին, դա հիմնարար ուղղություններից մեկը պետք է լինի, բայց պետք է ոչ թե նյութականացված մոտեցում, այլ աշխատանքի խրախուսում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Որպես օրինակ նա նշեց, որ Հայաստանը աշխարհագրորեն գտնվում է երրորդ ժամային գոտում, բայց վարչական ժամանակով հայտնվել է չորրորդում․ «Արդյո՞ք սա հարց չէ, սա շատ լուրջ հարց է։ Եվ այն իր բացասական ազդեցություն ունի նաև հենց աշխատանքի արտադրողականության վրա»։

Փոխարենը մտածել, թե ոնց հիշատակի օրը կամ մեռելոցը վերածել աշխատանքայինի, որն, ի դեպ, արդեն ձևավորված ավանդույթ է, ասաց Մինասյանը, ավելորդ տեղը ստեղծելու ենք նաև այդ մարդկանց համար անտեղի խնդիրներ, երբ գնալու են հիշատակի օրվա և բացակայությունը անհարգելի է համարվելու։ Դրա համար, ըստ նրա,  շատ ավելի հիմնավոր կլինի, որ աշխատանքի արտադրողականության տեսակետից համակարգային մոտեցումով գաք այստեղ։

Նշենք, որ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը նպատակահարմար է համարվում դարձնել աշխատանքային օրեր։

Մանրամասն՝ տեսանյութով․