|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
«Սևացնում են զոհված զինվորների ծնողների անունները, այդ թվում` Գարիկ Գալեյանի»,-այս մասին այսօր դատարանի բակոմ հայտարարեց Աստղիկ Գալեյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր-Նորքի նստավայրում շարունակվում էր Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատական նիստը։
Նաև նշենք, որ 2023-ի նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց կիրառեց տնային կալանքը երկու ամիս ժամկետով` համակցված գրավով։ Գրավի չափ էր սահմանվել 2 մլն դրամը։
Դատավորը հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց Գալեյանին` նշելով, սակայն, որ նա չի կարող լքել իր բնակության վայրը։
Եռաբլուրի գործով դատավարական ընթացքին անդրադառնալով Աստղիկ Գալեյանն ասաց , որ հերթական բեմականացումն է , ամեն ինչ անում են, որ գործով անցնող կարմիր բերետավորներին արդարացնեն։
Մանրամասն՝ տեսանյութում։