Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Միշտ ստիպված ենք լինելու ապրել Ադրբեջանի հետ հարևանությամբ, որը միշտ էլ փորձելու է վերացնել մեզ»,-ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ, որը հրավիրել է «Հայաստան» խմբակցությունը, ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն ու ցեղասպանությունն անքակտելի են, անբաժան են. «Հատկապես ներկայիս իշխանությունները, ընդհանրապես իրենց կողմից վարվող քաղաքականությունն ու ցեղասպանությունն անբաժան են իրարից»։
Մետաքսե Հակոբյանի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները բազմաթիվ անգամ են ապացուցել, որ իրենց հետ պայմանավորվածություններն առ ոչինչ են, ցանկացած պահի նրանք կարող են դրժել իրենց խոստումը, դուրս գալ պայմանավորվածությունների շրջանակից. «Ուստի գնալ Ադրբեջանի հրահանգները կատարելու ճանապարհով, դա ուղղակի ինքնասպանություն է, դա տեղի է ունենում մեր բոլորի հետ այս իշխանությունների շնորհիվ»։
Մանրամասն՝ տեսանյութում։