Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ վերաքննիչ դատարանը բավարարել է Մարզահամերգային համալիրի ներկայացրած բողոքը կատարողական վարույթը սկսելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի ընդունած որոշումը բեկանելու և փոփոխելու մասին: Այսինքն` այս որոշումն էլ փաստում է, որ համալիրն ապօրինի է աճուրդի դրվել, և որ գոնե այս որոշումից հետո այն աճուրդի չպետք է հանվի:
Սակայն այս տեղեկությունների հրապարակումից ընդամենը ժամեր անց արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում-հաղորդագրություն տարածեց այն մասին, որ վերաքննիչ դատարանը ոչ միայն չի բավարարել համալիրի ներկայացուցիչների բողոքը, այլև մերժել է:
Մասնավորապես` այդ հաղորդագրության մեջ նշվում է հետևյալը. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.06.2014թ. որոշմամբ իրավաչափ է համարել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումն առ այն, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա չէ կասեցման, իսկ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը ներկայացված հիմքերով համարել է ոչ հիմնավոր»:
Այս խիստ հակասական տեղեկություններից գլուխ հանելու համար yerkir.am-ը կապվեց համալիրի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արմինե Հակոբյանի հետ, ումից էլ կարողացանք ստանալ վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասի բովանդակությունը, ինչը փաստում է, որ, այնուամենայնիվ, դատարանը համալիրի ներկայացուցիչների բողոքը բավարարել է: