կարևոր
3340 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-14 23:05
Հասարակություն

Ուղիղ 1 տարի առաջ՝ կեսգիշերին, Ադրբեջանը փակեց Կապան-Ճակատեն ճանապարհը

Ուղիղ 1 տարի առաջ՝ կեսգիշերին, Ադրբեջանը փակեց Կապան-Ճակատեն ճանապարհը

▪️ Ուղիղ մեկ տարի առաջ նոյեմբերի 14-ին Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Կապանում ՏԻՄ ընտրություններ էին։ Նույն օրը՝ ուղիղ կեսգիշերին, Ադրբեջանն անօրինականորեն և հայկական կողմի թողտվությամբ փակեց Կապան-Ճակատեն ճանապարհը՝ Կապանից կտրելով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ ու Շիշկերտ գյուղերը։

▪️ Ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհն անօրինական արգելափակելուց ուղիղ մեկ տարի անց Հայաստանի "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամը հաղորդում է, որ ավարտվել է "Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածի կառուցումը"՝

? "թյուրիմացաբար" Կապան-Ճակատեն ՄԻԱԿ ճանապարհ ասելու փոխարեն կիրառելով "Կապան-Ճակատեն շրջանցիկ հատված" ձևակերպումը, որն իրականությանը չի համապատասխանում, քանի որ Կապանից Ճակատեն այս ճանապարհը ոչ թե շրջանցիկ է կամ այլընտրանքային, այլ հիմնական ճանապարհը թշնամուն հանձնելուց հետո ՄԻԱԿ ճանապարհն է,

? "մոռանալով" նշել, որ Կապան-Ճակատեն այս ճանապարհը կառուցվել է այնպես, որ գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների ուղիղ նշանառության և վերահսկողության տակ, և թշնամին կարող է ցանկացած պահին թիրախավորել այդ ճանապարհով անցնող մեր մեքենաները կամ փակել ճանապարհը, ինչպես որ դա արեց ընդամենը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերի 13-14-ի հարձակման օրերին, երբ կրակի տակ պահելով ճանապարհը՝ թույլ չէր տալիս նրանով մեր երթևեկը և թիրախավորում էր մեր մեքենաները, այդ թվում՝ շտապօգնության։

Ալվինա Աղաբաբյան

«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ