Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 24:00-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։
«Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպես հայտարարվեց արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է՝ ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է»,-ասաց Գրիգորյանը։
«Շուռնուխ Որոտան Ճակատան համայնքների համար, որոնք գտնվում են Գորիս-Կապան ճանապարհին, այս պահին ևս ճանապարհային աշխատանքներ են կատարվում: Դեպի համայնքներ տանող ճանապարհները այս պահին ասֆալտապատ չեն, բայց մոտ ապագայում կլուշվեն խնդիրները»,- հավելել է Արմեն Գրիգորյանը: