|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը և շրջափակման մեջ են թողել մեր հայրենակիցներին, իհարկե ռուս սահմանապահների միջնորդությամբ հնարավոր է եղել մեր հայրենակիցներին դուրս բերել շրջափակումից․ Այս մասին Ազգային ժողովում դիմելով իշխանության ներկայացուցիչներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ այդ միջպետական ճանապարհը ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհը այս իշխանությունը մեր բոլորիս թիկունքում առանձին հուշագրով ստորագրել է և հանձնել է թշնամուն, ասելով, որ այդպես են ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Ի վերջո կարողացա՞ք ապահովել Սյունիքում անվտանգությունը։ Երկու օր է խոսում եք խաղաղությունից, ի վերջո հասկանո՞ւմ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում։ Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն այլ միայն ազգային նվաստացում»,-ասաց Գրիգորյանը։