կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-12 08:39
Առանց Կատեգորիա

Ստացվում է՝ մեզանից հերթական անգամ թաքուն ստորագրվել է հուշագիր Գորիս-Կապան, Կապան-ճակատեն տանող ճանապարհների մասին․ մենք հասկանո՞ւմ ենք, որ ունենք 5 տարի․ «Իմ քայլը» լքած պատգամավոր․ «Ժողովուրդ»

Ստացվում է՝ մեզանից հերթական անգամ թաքուն ստորագրվել է հուշագիր Գորիս-Կապան, Կապան-ճակատեն տանող ճանապարհների մասին․ մենք հասկանո՞ւմ ենք, որ ունենք 5 տարի․ «Իմ քայլը» լքած պատգամավոր․ «Ժողովուրդ»

«ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանին: Մենք, մասնավորապես, հե­տաքրքրվել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այն հայտարարության մասին, թե հանրության շրջանում չկա արտա­հերթ ընտրությունների գնալու հանրա­յին պահանջ: Մենք անկախ պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյոք քն­նարկումներ ունեցե՞լ է հանրության հետ, և ինչ դիրքորոշում ունեն Սյունիքի մար­գի բնակիչներն այդ հարցի հետ կապված: «Ես չգիտեմ՝ ինչու են այդպիսի որոշում կայացրել, բայց ակնհայտ է, որ կա հանրային մեծ դժգոհություն, և մար­դիկ փոփոխություն են ուզում: Ինչ վե­րաբերում է Սյունիքի մարզին, ապա ես իմ շփումներում կարող եմ ասել, որ կան մարդիկ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին, բայց նրանք ևս ցանկա­նում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - նշեց նա:

 

-Տիկին Գրիգորյան, իշխանությունը պարզեց, որ այլևս պետք չէ գնալ արտա­հերթ ընտրությունների, քանի որ հանրու­թյան լայն շրջանում, ըստ իրենց, դրա պահանջը չկա: Դուք, լինելով Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր, այս ժամանակահատվածում քննարկումներ, հանդիպումներ ունեցե՞լ եք հանրության հետ: Ի՞նչ մոտեցումներ ունեն ձեր մարզի բնակիչները:

֊Ես չգիտեմ, թե ինչու է իշխանությունը որոշել, որ հանրային լայն շերտերում կոնսեսուս չկա արտահերթ խորհրդարա­նական ընտրություն իրականացնելու, որովհետև նրանք առհասարակ նաև չեն նշում, թե ինչ չափման միավոր են օգտա­գործել և ինչպիսի շփումների արդյուն­քում դա պարզել: Բայց ակնհայտ է, որ կա հանրային լայն դժգոհություն, մարդիկ փոփոխություն են ուզում: Ինչ վերաբե­րում է հարցին, թե Սյունիքի մարզում արդյոք կա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և ար­տահերթ ընտրությունների կազմակերպե­լու օրակարգ, ես իմ շփումներում կարող եմ ասել, որ, իհարկե, կան նաև մարդիկ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին, սակայն իրենք էլ կուզեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որ­պեսզի վերահաստատեին, նոր մանդատ տային իշխանություններին՝ ավելի հա­մարձակ քայլեր անելու և այլն: Բայց ես վստահեցնում եմ, որ շատ լայն շերտ կա հանրության մեջ, որոնք մտածում և պնդում են, որ Նիկոլ Փաշինյանն իշխանու­թյունից պետք է հեռանա, և անցկացվեն խորհրդարանական ընտրություններ:

-Սյունիքի մասին ամենաշատն են խո­սում, ի՞նչ է տեղի ունենում այնտեղ: Մի հատվածը պնդում է՝ ճանապարհներին ադրբեջանցիների կարող ենք հանդիպել, մի հատվածը պնդում է, թե դրանք ռուս խաղաղապահներն են, ոմանք ասում են, որ այնտեղ ապրելն այլևս անվտանգ չէ: Ի՞նչ է կատարվում Սյունիքում: Այցեցե՞լ եք Սյունիք, ի՞նչ իրավիճակ է այնտեղ հիմա:

-Ցավոք, դա ոչ թե պատմություն է, այլ իրականություն, որտեղ ապրում են սյունեցիներն ամեն օր՝ տեսնելով սահմանամերձ բնակավայրերը: Նրանք այնտեղ ապրում են՝ ամեն օր իրենց պատշգամբից տեսնե­լով ադրբեջանցի զինվորներին: Սա չի կարող մտահոգիչ չլինել սյունեցիների հա­մար: Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապար­հով անցնելիս տեսնում ես զինված ադր­բեջանցու, որը կանգնած է հենց ճանա­պարհի վրա: Իշխանության առանձին ներկայացուցիչներ խոսում են, թե Սյու­նիքն անվտանգ է, բայց չեն ասում, թե ինչ­պես է անվտանգ, և իրենք անվտանգու­թյան ինչպիսի երաշխիքներ են տալիս: Ես կարծում եմ, որ բազմաթիվ ծրագրեր պետք է իրականացնել այնտեղի անվ­տանգությունն իրականացնելու համար:

֊Նախօրեին Հրանտ Բագրատյանը մի հայտարարությամբ հանդես եկավ, որ ինչ-որ գաղտնի փաստաթուղթ է ստորագրվել ինչ-որ ռուս-թուրքական գաղտնի հարց են լուծել: Իշխանությունն էլ չցանկացավ բացահայտել, սակայն իր խոսքում հաս­տատեց, և արգելվեց լրագրողների մուտ­քը Սյունիքի մարզ՝ առանց ԱԱԾ-ի թույլտ­վության: Սա ի՞նչ է նշանակում:

-Մինչև վերջերս մենք գիտեինք, որ կա նոյեմբերի 9-ին հայտարարություն, որում նշված էր, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեին Զանգելանի և Կուբաթլուի տարածքներից: Բայց մենք տեսանք, որ բանավոր պայմանավորվածության արդյունքում մենք ստիպված ենք եղել զի­ջել մեր անվտանգության գոտին: Հ. Բագրատյանի հրապարակած փաստաթղթին ես վերջերս ծանոթացել եմ, այն խիստ մտահոգիչ է: Ստացվում է, որ մեզանից հերթական անգամ թաքուն ստորագրվել է հուշագիր, որտեղ, նշված է, որ Գորիս-Կապան ճանապարհը, ինչպես նաև Կապան-ճակատեն տանող ճանապարհը, ըստ էության, հսկվում է հայկական և ադրբեջանական ուժերի կողմից, կա նաև Ռուսաստանի միջնորդություն, ու նշված է՝ առնվազն 5 տարով, այսինքն՝ եթե 6 ամիս առաջ կողմերից մեկը չի դիմում չեղարկելու համար հուշագիրը, ապա չի չեղարկվում, և ավտոմատ կերպով հուշագիրը երկարաձգվում է: Մենք հասկանո՞ւմ ենք, որ մենք ունենք 5 տարի: Սա լրջա­գույն խնդիր է, և պետք է ավելի հստակ խոսել սրա մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: