Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Սիմոն Յահնիյանի ծննդյան օր է: Սիմոնի Եղբայրը՝ Զարեհը, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Տարեդարձ Էր Այսօր...
1962, Մարտ 1-ին Լիբանանի մէջ աչքերը պիտի բանար Սիմոն Եահնիեանը ով Հողի համար Հող պիտի դառնար «իր» կամքով...
21 Տարի 4 Ամիս Հողի վրայ
34 Տարի 6 Ամիս Հողի տակ
10 տարի Այնճարի Հողի վրայ այն տան մէջ որտեղ այսօր իր մեծադիր նկարը տեղադրուած է պատշգամում.
Ցաւօք Բոլորն ալ Օտարի Հող, Աչքերը բացաւ Արաբական երկրի մէջ, Փակեց Եւրոպայի մէջ, Սակայն Բացաւ եւ Փակեց Հայօրէն...
Վստահ եմ, որ Սիմոնը եթէ ունենար Գուսան Շահէնի տաղանդը այսպէս պիտի գրեր իր մեկնումի մասին
Եւ Կամ ունէր այդ տաղանդը սակայն ժամանակ չունէր բացայայտելու.
«Որպէս մի Էակ Լոյս աշխարհ եկայ
կոկոնն նոյնիսկ չբացած անցայ գնացի,
Աշխարհը որպէս մի կեղծ երազանք
Վայելքն անձնական ես կողմ դրեցի, անցայ գնացի
Տեսայ շատ զրկանք օտարի հողից
Տեսայ ընկերներ եւ շահախնդիր
Քոյր, Եղբայր, ծնողք մի կողմ դրեցի, անցայ գնացի
Տեսայ շատ մարդիկ, տեսայ դաւաճան
Տեսայ Հերոսներ անթիւ որ կոռան
Տեսայ անզգամ Ազգային ջոջեր
երեսնին թքի անցայ գնացի
Եւ ես գնացի որ նոր եկուորի ճամբան հարթէի...»
Հազարաւոր ձեռքեր, մատներ դպան քո դագաղին եւ օրհնութիւն վերցուցին, մինչեւ օրս այդ օրհնութիւնը կը բաշխէն, սակայն անոնք որոնք քեզ դաւաճանեցին մինչեւ օրս եւս կը շարունակէն...»: