|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ընդամենը մեկ օրինակ․ պատկերացրեք, Գորիսից դեպի Որոտան գնացող ուսուցիչը, որ ամեն առավոտ գնում է Որոտանում դաս տալու, այդ ուսուցիցը ինչպե՞ս է գնալու՝ այդ ԱԽՔ-ը որևէ ձևով կարո՞ղ է բացատրել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Կառավարության շենքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր կառուցելու տեղեկատվությանն ի պատասխան դիմադրության ակցիայի ժամանակ։
Նա ասաց, որ գիշերը 12-ից փակվել է ճանապարհը, որպեսզի նոր մաքսակետեր տեղադրվեն․ մեկ անցակետ կար, բայց գիշերվանից փակվել է, որ նոր մաքսակետեր տեղադրվեն։
Նա զգուշացրեց, որ Կապան-Ճակատեն ճանապարհն էլ է վտանգի տակ, որտեղ այսօր կանգնած են ադրբեջանցիները և անհասկանալի իրադարձություն է տեղի ունեցել գիշերը 12-ից հետո։
«Ես ԱԺ ամբիոնից է՛լ, տարբեր հարթակներից է՛լ երկու ամիս շարունակ հարց եմ հնչեցնում՝ ադրբեջանցիները շինարարական աշխատանքներ են իրականցնում՝ ի՞նչ են կառուցում, այդ կառուցածը հնարավո՞ր է, որ մեզ համար անվտանգային խնդիրներ ստեղծի, և որևէ մեկը որևէ պատասխան չէր հնչեցնում, և միայն երեկ ԱԽՔ կոչվածը տեղի ունեցածից ընդամենը ժամեր առաջ հայտարարում է, որ այնտեղ մաքսակետ է կառուցվել, և դրան ի պատասխան իբր մենք էլ մեր մաքսակետն ենք կառուցում։ Այդ ի՞նչ մաքսակետ ենք կառուցում, մենք ո՞ւմ համար ենք կառուցում, դրանք պատկերացրե՞լ են, թե այդ ճանապարհով անցնող մարդիկ ընդհանրապես ի՞նչ անվտանգություն պետք է ունենան»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Նա պահանջեց ասել՝ այդ ո՞ր համաձայնության արդյունքում է եղել։
Մանրամասն՝ տեսանյութում․