|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ապրիլի 9-ին, ժամը 12:34-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lexus GX 470» մակնիշի 54 SD 054 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ս. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան: