Սա Կապան Ճակատեն տանող ճանապարհն է։
Էս ճանապարհը տեղ-տեղ 100-200մ ըստ Google Maps-ի անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքով։
(Ես մոտավոր ամենահեռու մասը որ չափեցի 172մ է)։
Երբ Նիկոլը բանավոր համաձայնությամբ տալիս էր թուրքերին Քաշաթաղի շրջանը, չի ֆայմել պնդի, որ մեր բնակավայրերը տանող ճանապարհը մնա մեր վերահսկողության տակ։ Խոսքը 200մ ի մասին է։
Շարքային երեւանցի ջան, որպեսզի հասկանաս ինչի մասին է խոսքը, մոտավորապես Թամանյանի արձանից Կասկադ ընկած չափը։ Էդքան չափով որ ավել էինք կանգնում, ճանապարհը մնում էր մեզ։
(Հիշեցնեմ, որ այսօր եւս մի քանի կմ խորացել է թշնամին մեր տարածքը Սիսիանի ու Ջերմուկի կողմերով)։
Էդ 200 մետրի համար հաստատ պատերազմ չէր սկսվի։
Բայց այսօր թուրքն այդտեղ անցակետ է դնում (հետո կլինի մաքսակետ), ու ձմռանն ընդառաջ 6 գյուղ կտրվում են Կապան համայնքից։
Նիկոլն էդ 200 մետրը կարար պահեր, եթե Հայաստանի մասին մտածող լիներ։ Ոչ նախկինները, ոչ էլ ռուսները չէին կարող խանգարել դրան։
Պարզապես ինքը էդ մարդը չի, որ ամեն միլիմետրի համար "քյալա" տա ու դրա համար էլ թշնամին շարունակում է կիլոմետրերով տարբեր տեղերից խորանալ մեր սահմանը։
Որեւէ մեկը կարող է բացատրել, թե ինչու ճանապարհի այդ հատվածի համար պայքար չի եղել։
Ասեք, ՔՊ համակիր ընկերներ, թե չեք կարողանում պատասխանել, մեկ մեկ ձեր մոտիկներից կամ վերադասից հարցրեք։ Հլա տեսեք խելքին մոտ պատասխան կլինի?
Հ.գ. շնորհավոր կապանցիներ ջան, էս դժվարին ժամանակներում մեզ միասնականություն է շատ պետք։
Արթուր Խոջաբաղյան