կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-24 23:45
Հասարակություն

Կապան-Ճակատեն ճանապարհին մեքենա է կողաշրվել, ուղևորները հոսպիտալացվել են

Կապան-Ճակատեն ճանապարհին մեքենա է կողաշրվել, ուղևորները հոսպիտալացվել են

Մայիսի 24-ին, ժամը 18:35-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Ճակատեն-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Nissan X-TRAIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Զ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ՝ Լ. Հ.-ը (1996թ.) և Կ. Վ.-ը (1996 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարների և քաղաքացիների ուժերով ավոմեքենան ուղղվել է և վերադարձվել ավտոճանապարհի երթևեկելի հատված: