|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ըստ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսի՝ Շվեդիան և Ֆինլանդիան կկարողանան բանակցել Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցով։
Ֆինլանդիան և Շվեդիան, ուկրաինական իրադարձությունների ֆոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգին են փոխանցել դաշինքին միանալու դիմումները։ Financial Times թերթը գրել է, որ Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հայտի քննարկման գործընթացի մեկնարկը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ նրանց հավաստիացումներին Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ հարաբերությունների վերաբերյալ։
«Մենք հավատում ենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան կկարողանան ուղղակիորեն լուծել իրենց տարաձայնությունները թուրքական կողմի հետ»,- ըստ Reuters-ի՝ ասել է Հիքսը Օսլոյում Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրեհեմի հետ հանդիպման ժամանակ։