Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիան 2018 թ. հոկտեմբերին «Միջազգայնորեն հանցագործ ճանաչվածների արտահանձման համաձայնագրի» շրջանակում Շվեդիայից պահանջել էր արտահանձնել թուրք գրող, հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուին: Շվեդիայի Բարձրագույն դատարանը դեկտեմբերի 18-ին հրապարակեց որոշումը, ըստ որի մերժվեց Թուրքիայի պահանջը: Որոշումը դեռ պետք է արժանանա շվեդական կառավարության հավանությանը:
Զարաքոլուն ձերբակալվել էր 2011 թ. 2009 թ. արված հայտարարությունների համար: Ազատ էր արձակվել 2012 թ.: 2016 թ. Զարաքոլուի և «Özgür Gündem» թերթի այլ աշխատակիցների բնակարանները խուզարկության էին ենթարկվել: 2017 թ. Ստամբուլի Ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը գրողին ձերբակալելու որոշում էր կայացրել, սակայն Զարաքոլուն այդ ժամանակ արդեն գտնվում էր Շվեդիայում: 2019 թ. սեպտեմբերին շվեդական դատախազությունը անընդունելի համարեց Զարաքոլուի արտահանձնման պահանջը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է evrensel.net կայքը:
Ընդդիմադիր հայացքներով հայտնի Զարաքոլուն բազմիցս է հալածվել իր դիրքորոշումների համար: Մեծանալով հայերով և հույներով բնակեցված թաղամասում՝ գրողը հանդես է եկել փոքրամասնությունների շահերից: Ստեղծել է հայտնի «Բելգե» հրատարակչատունը, որտեղ լույս են տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր: Հենց այդ փաստի հիման վրա էլ 2008 թ. Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով «Թուրքիայի Հանրապետությանը վիրավորելու համար» մեղավոր է ճանաչվել: