կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-08 12:00
Աշխարհ

Կանադան պատրաստվում է չեղարկել 44-օրյա պատերազմի պատճառով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ սահմանված էմբարգոն

Կանադան պատրաստվում է չեղարկել 44-օրյա պատերազմի պատճառով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ սահմանված էմբարգոն

Կանադան պատրաստվում է վերացնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության էմբարգոն. հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ լրջորեն փոխվել է դեպի դրականը։

Ավելի վաղ Կանադան արգելել էր պաշտպանական բոլոր ապրանքների արտահանումը Թուրքիա, իսկ մինչ այդ՝ էմբարգո սահմանել թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի օպտիկայի մատակարարման վրա՝ կապված Արցախյան հակամարտության ընթացքում  «Բայրաքթար»-ների կիրառման հետ։