Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փորձագետների արտակարգ հանդիպում է գումարում՝ քննարկելու կապիկի ծաղկախտի բռնկումները՝ վկայակոչելով սեփական տեղեկատվությունը: Նշվում է, որ նիստի գլխավոր թեմաները կդառնան հիվանդության փոխանցման ուղիները, դրա տարածումը արվամոլների եւ բիսեքսուալների շրջանում, ինչպես նաեւ պատվաստանյութերի հետ կապված իրադրությունը:
Հիվանդությունը հայտնաբերվել է արդեն մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ավստրալիայում եւ Կանադայում: Կապիկի ծաղկախտը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է նաեւ մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթեւ հիվանդություն է, եւ մարդկանց մեծ մասն ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ հնարավոր են բարդություններ:
Մասնագետներն ընդգծում են, որ կապիկի ծաղկախտը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, սակայն կարող է տարածվել ախտահարված մարդու հետ սերտ շփումից: Հիվանդության ախտանշաններ են՝ տենդը, գլխացավը, մկանային ցավերը, մեջքի ցավերը, ավշային հանգույցների մեծացումը, դողը, եւ սրտխառնոցը: Կարող է ցան առաջանալ, հաճախ առաջանալով դեմքի վրա, իսկ հետո տարածվելով մարմնի մյուս մասերում: Այն փոխվում է եւ տարբեր փուլեր անցնում, մինչեւ որ վերջնականապես ձեւափոխվում է մաշկաթեփի, որն ավելի ուշ վերանում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: