|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ծաղիկ հիվանդության լայն տարածման վտանգը ցածր է. ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խոսնակ Տարիկ Յազարևիչը։
«Հիմք ընդունելով այն, ինչ մենք գիտենք այս վիրուսի մասին և ինչպես է այն փոխանցվում, այս բռնկումը կարող է զսպվել։ ԱՀԿ-ն ուղեցույց է թողարկել՝ օգնելու համար երկրներին՝ զսպել վիրուսի տարածումը»,- ասել է նա՝ հավելելով, որ ծաղիկը կարող է ախտահարել բոլորին և կապված չէ մարդկանց որևէ կոնկրետ խմբի հետ, սակայն ապացուցված է, որ ծաղկի դեմ պատվաստումը պաշտպանում է նաև կապիկի ծաղկից:
«Ամբղջ աշխարհում մինչև 40 կամ 50 տարեկան բնակչությունն այլևս պաշտպանված չէ ծաղկի դեմ պատվաստման նախորդ ծրագրերով: Հաստատվել է ծաղկի և կապիկների ծաղկի դեմ նոր պատվաստանյութը, որը դեռ լայնորեն չի ընդունվել»,- ասել է Յազարևիչը։