|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պեկինի միջազգային Շոուդու օդանավակայանը հունիսի 16-ին ավելի քան 600 չվերթ է չեղարկել՝ կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օդանավակայանի տվյալներին։
Նշվում է՝ Պեկինի իշխանությունները քաղաքում համաճարակային վտանգավորության երկրորդ աստիճան են հայտարարել. ուժեղացված են անվտանգության միջոցները՝ վարակը կանխելու նպատակով։
Հիշեցնենք՝ հունիսի 13-ին չինական «Բեյցզին ժիբաո» թերթում լուր էր հայտնվել, ըստ որի՝ մայրաքաղաքի սուպերմարկետներն ու խանութները դադարեցրել են սաղմոնի վաճառքը՝ Պեկինի «Սինֆադի» ծովամթերքի շուկայում կորոնավիրուս հայտնաբերելուց հետո։