|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մեծ Բրիտանիայի երեք պարենային ընկերություններ հետ են կանչում իրենց արտադրանքի մի մասը սուպերմարկետներից՝ վախենալով, որ այն կարող է պարունակել աղիքային ցուպիկ՝ վարակի բռնկման ֆոնին, երկուշաբթի հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Ինչպես հիշեցնում է Sky News-ը, ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության 211 դեպք, 67 մարդու հոսպիտալացում է անհրաժեշտ եղել: Այս պահին առողջապահության մարմինների ներկայացուցիչները փորձում են հետևել վարակի բռնկման աղբյուրին, հայտնում է հեռուստաալիքը:
Խոսքը գնում է THIS!, Greencore Group և Samworth Brothers Anton Wood ընկերությունների մասին, ավելի քան 60 անուն հետ կանչված ապրանքների թվում են պատրաստի սենդվիչներ, աղցաններ եւ լավաշով ռուլետներ, ասվում է նյութում։