կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-05 16:40
Աշխարհ

ՄԱԿ-ը արտակարգ նիստ է գումարում Իդլիբում պատերազմանական հանցագործության պնդումների հարցով

ՄԱԿ-ը արտակարգ նիստ է գումարում Իդլիբում պատերազմանական հանցագործության պնդումների հարցով

Աղբյուրը՝ «Ակօս»

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է գումարել Սիրիայի Իդլիբ քաղաքի հարավում՝ Հան Շեյհունում, «քիմիական գազ»-ի կիրառման պնդումների առնչությամբ։ Ըստ որոշ աղբյուրների՝ քիմիական գազի օգտագործումը նվազագույնը 58 մարդու մահվան պատճառ է դարձել, այդ թվում 11 երեխա։

Լուրեր կան, որ երեքշաբթի օրը Իդլիբում տեղի ունեցած հարձակման ընթացքում քիմիական զենք է օգտագործվել, որի հետևանքով 58 հոգի զոհվել է։ Որոշ մարդասիրական կազմակերպություններ նշում են, որ զոհերի թիվը 100-ի է հասնում։

Լոնդոնում գործող և Սիրիական ընդդիմադիր ուժերին հարող Սիրիայում մարդու իրավունքների պաշատպանության մոնիթորինգի խումբը նշում է, որ քիմիական գազ է կիրառվել սիրիական բանակի և ռուսական օդուժի կողմից։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան վերջին զարգացումները «սարսափելի» է որակել և նշել, որ անվտանգության խորհրդի նիստի նպատակն է մեղավորներին պատասխանատվության կանչել։ Անվտանգության խորհրդի նիստ գումարելու առաջարկը Ֆրանսիան է արել։

Նշվում է, որ Իդլիբում քիմիական զենքի օգտագործման վերջին դեպքը Սիրիայի պատերազմի ամբողջ ընթացքում ամենաշատ զոհեր պատճառած դեպքն է։

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը քիմիական զենքի օգտագործման դեպքի առնչությամբ փաստեր է հավաքում։ Հան Շեյհունում առաջին բուժօգնության աշխատանքներից հետո հայտնի է դարձել, որ մարդիկ «փսխումներ և բերանի փրփրում» են ունենում։ 

Առաջին անգամը չէ, որ Սիրիայի կառավարությունը մեղադրվում է քիմիական զենքի կիրառման մեջ։ Միավորված ազգերի կազմակերպությունը և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտնաբերել էին, որ Սիրիայի բանակը 2014 և 2015-ի հարձակումների ժամանակ առնվազն երեք անգամ քլորին է կիրառել։ Ինչպես նաև բացահայտվել էր, որ ԻՊ-ը ևս քիմիական զենք էր կիրառել։