կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-28 20:27
Քաղաքական

Հանդիպում ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի փորձագետների հետ

Հանդիպում  ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի փորձագետների հետ

Հուլիսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի և Նյու Յորքից ժամանած ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագետների հանդիպումը, որին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի նախագահ Վահե Ջիլավյանը, շնորհակալություն հայտնելով առաքելությանը ՀՀ գերատեսչությունների հետ արդյունավետ և կառուցողական համագործակցության համար, հույս հայտնեց, որ իրենց հայաստանյան այցի արդյունքները կնպաստեն ԿԶՆ-երի ազգայնացման պատշաճ գործընթացին: Ներկաներին ողջունեց նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: 

ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագիտական խմբի ղեկավար Նիկ Սեխրանը միջգերատեսչական խմբի անդամներին ներկայացրեց իրենց հանդիպումների և քննարկումների նախնական եզրակացությունները՝ անդրադառնալով ԿԶՆ-երի ազգայնացման և տեղայնացման որոշ առանձնահատկություններին: 

Հայաստանյան այցի արդյունքների և ՄԱԿ-ի լավագույն փորձի հիման վրա ՄԱԶԾ առաքելությունը կազմելու է ճանապարհային քարտեզ՝ ներառելով ՀՀ կառավարության տեսլականը «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի իրականացման վերաբերյալ: