Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, թատերագետ Նիկոլայ Ծատուրյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ամեն ինչում ռազմավարություն պետք է լինի, թե չէ` «շատ ենք բառադի դարձել»:
Նրա խոսքով` արվեստի մակարդակը բարձրացնելու համար պետք է մեծ գումարներ ներդնել: «Արաբա-թուրքական կլկլոցներով...Բա մեղք չի՞ Կոմիտասը: Էդ մարդն ամբողջ կյանքը ներդրեց, որ մաքրի երաժշտությունը, գեղեցկացնի ու դարձնի իսկապես նուրբ: Թողեցիք, գցեցիք մի կողմ, հիմա կլկլացնում եք: Ախր ամբողջ կառավարությունը, փոքր բացառությամբ, գեղո է, գեղո, դրա համար Արմենչիկ են հավանում»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված, որ Սփյուռքում անցկացված հարցումները վկայում են, որ այնտեղի հայերը մեծ կարծիք ունեն Արմենչիկի մասին, ասաց, որ արաբական երկրներում ապրող հայկական համայնքի վրա կարող է ազդել արաբական երաժշտությունը, և որ երեկույթների ժամանակ մի երկու հայկական երաժշտությունից հետո անպայման միանում է արաբական «Հաբիբին»:
Yerkir.am-ի հարցին` իսկ ինչպե՞ս է բացատրվում այն հանգամանքը, որ վաստակավոր կոչում ստացած, բայց քննադատության արժանացած երգիչները շատ մեծ դահլիճներ են լցնում, Նիկոլայ Ծատուրյանը պատասխանեց. «Մի անգամ ես նման հարցի պատասխանեցի, բայց ինձանից նեղացան: Մի ներկայացում էին բեմադրել, որը դահլիճներ էր լցրել, բայց որակ չուներ: Ես միայն մի ռեպլիկ տվեցի, ասացի` սիրելինե\'րս, գազանանոցում ո՞ր վանդակի մոտ են շատ հավաքվում` կապիկի՞, թե՞ առյուծի: Խեղճ առյուծին մարդ չի մոտենում, որովհետև կապիկն ամեն ինչ անում է, որ իրեն նայեն, իսկ առյուծին հեչ պետք չէ, որովհետև նա արժանապատվություն ունի»:
Թատերագետը հավելեց, որ չի սիրում ամբոխին, ամբոխը դեռ ազգ չէ, և նրա ճաշակն ու կարծիքը չի կարելի վերցնել որպես չափանիշ: «Բա էլ ինչի՞ համար է մտավորականությունը, որ ճաշակ չպետք է թելադրի»,- ասաց նա: