կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-09 20:13
Հասարակություն

Անցնի 30, թե 3000 տարի, Շուշին վերաօծվելու է որպես հայկական, եւ այնտեղ հառնելու է հայկական հոգին․ Գագիկ Գինոսյան

Անցնի 30, թե 3000 տարի, Շուշին վերաօծվելու է որպես հայկական, եւ այնտեղ հառնելու է հայկական հոգին․ Գագիկ Գինոսյան

Թեպետ երկու տարի է՝ խավարեցրել են Շուշիի հաղթանակը, բայց մենք հավերժ նշելու ենք Շուշիի ազատագրման օրը, իսկ նոր ազատագրումը լինելու է այդ օրվա վերակնքումը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոգեկոչման երեկոյի ժամանակ ասաց «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։

«Շուշին հայինն է, եւ ինչպես կասեր Գարեգին Նժդեհը՝ մեկ ազգի հայրենիքը չի կարող դառնալ մյուսի մշտական բնակավայրը։ Հողը համբերատար սպասում է իր տերերին։ Անմահները հրամայում են չհավատալ թուրքի հետ խաղաղությանը, չենթարկվել խաղաղության կոչերին։ Խաղաղություն կարող է լինել միայն Նժդեհի բանաձեւով՝ ներե՞լ եք ուզում թուրքին, նախ հաղթեք։ Շնորհավոր տոնդ Շուշի, Կոմանդոսի, Դուշման Վարդանի եւ մեր բոլոր-բոլոր տղաների հոգիները հրամայում են, եւ ով չի ենթարկվելու այդ հրամանին, որպես դասալիք, արժանի է գնդակահարության։

Ով չի հավատում, որ Շուշին պետք է ազատագրվի, ով կարծում է, որ այն խունացած քաղաք է, որպես դասալիք պետք է գնդակահարվի ռազմական ժամանակի օրենքներով։ Շուշին հայինն է, եւ անցնի 30, 300 թե 3000 տարի, Շուշին վերաօծվելու է որպես հայկական, եւ այնտեղ հառնելու է հայկական հոգին։ Մեր բոլոր տղաների հոգիներն այնտեղ սպասում են տունդարձի։ Ով չի հավատում հայի վերածննդին, թող լքի Հայաստանը»,- նշեց Գինոսյանը։