Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-05-05 14:53
Հասարակություն

Ճիշտ է, մենք նավթ չունենք, բայց ոգի ունենք. Գագիկ Գինոսյան

Ճիշտ է, մենք նավթ չունենք, բայց ոգի ունենք. Գագիկ Գինոսյան

Ադրբեջանցիներին ազգ կոչելը վիրավորանք է, քանի որ տեսակին, որը զոհված զինծառայողի գլուխ է կտրում, մարդ չես կարող անվանել, ուր մնաց` ազգ. այսօր լրագրողներին ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Այս համատեքստում, ըստ նրա, անհասկանալի է որոշ գերտերությունների պահվածքը, որ աջակցում են Ադրբեջանին: «Աշխարհը լռում է, երբ Թալիշում 92-ամյա տատիկի ականջ են կտրում, երբ մահացած զինծառայողի գլուխ են կտրում: Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ եղավ, մեր տղաների ոգու հաշվին էր, և հիմա մեզ ավելի զորեղ իշխանություն և դիվանագիտությւոն է պետք` տղաների անձնազոհության հաշվին կերտած հաղթանակը ջուրը չգցելու համար»,- կարծիք հայտնեց Գինոսյանը:

Ըստ նրա` պատերազմը երբեք էլ չէր դադարել, և այս օրերի դեպքերը պետք է ուղղակի սթափեցնող ազդակ լինեն, որ սկսենք փոխվել:

«Հայաստանը մանրադրամի է վերածվում այս խաղի մեջ, և մանրադրամի չվերածվելու համար պետք է ռազմաարդյունաբերության, գիտության զարգացման հիմքը դնել օր առաջ. պետության շոգեքարշը պետք է գիտությունը լինի: Մենք պետք է ունենանք այնպիսի պետություն, որը, եթե ընկերներ կունենա, լավ է, իսկ եթե չունենա էլ, ոչինչ, պետք է ինքնուրույն կարողանանք ոտքի կանգնել, քանի որ գիտենք` մեծերը փոքրերի ընկերը երբեք չեն լինում, քանի որ մեծերը մեծ էլ շահեր են ունենում»,- ասաց Գինասյանը:

Նրա կարծիքով` երկարատև պայքարի պետք է պատրաստվենք: «Ճիշտ է, մենք նավթ չունենք, բայց ոգի ունենք»,- համոզված է Գինոսյանը: