|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց՝ ընդդեմ կառավարության որոշման, որով Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ը վերակազմակերպվելու է՝ միանալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ին:
Ըստ թատրոնի անձնակազմի՝ թատրոնի նորանշանակ տնօրեն` Կարեն Սիմոնյանը ԿԳՄՍ նախարարության կողմից հրավիրված այսօրվա նիստի ժամանակ պատրաստվում է ստորագրել Գոյ թատրոնը Սունդուկյան թատրոնին «միացման» փաստաթուղթը:
Ստեղծագործական անձնակազմի ակցիային միացել էին նաև հանրային ու մշակութային այլ գործիչներ․ «Կարին» ավանդական երգի, պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն ասաց որ «Գոյ»-ը հզոր ասելիք ունի, իր ներկայացումներով մեզանում ջնջում է պարտվողական հոգեբանությունը։ «Գոյը» Նժդեհից է խոսում, իսկ «Խաղաղության խաչմերուկը» պահանջում է չխոսել»,-ասաց Գագիկ Գինոսյանը՝ վստահեցնելով․ «Վերածնունդը լինելու է»։