Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թիվ մեկ կարևոր բանը, որը բնութագրում է Արցախն ու արցախցու ոգին, հերոսների պանթեոնն է Ստեփանակերտում և Երևանում, ինչպես նաև արցախցու` սեփական երկրին տեր լինելու կամքը. շնորհավորելով Արցախի անկախության 25-ամյակի կապակցությամբ` ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Նա կողմ է մեկ պետություն ունենալու գաղափարին, քանի որ պատմությունն էլ դա է փաստել, և հիմա օր առաջ պետք է վերամիավորման հարցը բարձրացնել: Այս առումով, ըստ Գինոսյանի, պետք է հեռանանք այն դիվանագիտությունից, որ այսօրվա ցեխաջրում փորձում ենք իրականացնել: «Կուզեի սթափության կոչ անել: Պետք է Արցախի վերամիավորման գործընթացը սկսենք, Արցախը պետք է Հայաստանի անբաժան մաս համարվի»,- ասաց նա:
Գինոսյանը նշեց նաև, որ սահմանին ապրիլյան սրացումների ժամանակ զինվորն ապացուցեց, որ ինքն է մեր երկրի տերը: «1994-ին էլ, հիմա էլ նույն խնդիրն ունեցանք` չպետք է կասեցնեինք մեր հակահարձակումը: Կյանքը ցույց է տալիս, որ դա մեր լրջագույն սխալն էր: Այստեղ ոչ միայն տարածքների, այլ նաև ազգային հոգեբանության հարց կա»,- նշեց նա: