կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 15:02
Տարածաշրջան

Նրանք, ովքեր 2019-ին ասում էին` «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են` «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Նրանք, ովքեր 2019-ին ասում էին` «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են` «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես մյուս երկրները, և դա բացահայտ հայտարարում ենք՝ ծառի հետևում չենք թաքնվում։ Այո, մենք չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Միջազգային իրավունքի սկզբունքները ոչ մի դեպքում չպետք է խեղաթյուրվեն քաղաքական գերակայության պատճառով. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա հայտարարել է, որ «միջազգային հանրությունը ընտրովի է վերաբերվել Ադրբեջանին նրա տարածքային ամբողջականության հարցում»։

«Նույնիսկ ուկրաինական իրադարձություններից առաջ միջազգային հանրությունը միշտ շատ բաց ձևով աջակցել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը։ Բայց երբ խոսքը հասնում էր մեզ, ուղերձը հետևյալն էր. «Խաղաղության պայմանագիր կնքեք Հայաստանի հետ»։

Բայց ինչպե՞ս կարող ես հաշտություն կնքել ագրեսորի հետ, որը գրավել է քո հողերը։ Մենք 17 տարի փորձել ենք հասնել դրան, և տեսել ենք, որ դա անհնար է։ Հետո տեսանք հետեւյալը՝ որքան փորձում էինք հասնել խաղաղության, այնքան ավելի ագրեսիվ էր դառնում օկուպանտը։ Հայաստանն արդեն սկսել էր մեզ սպառնալ նոր պատերազմով:  Նրանք ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Իսկ ո՞վ է ասում։ Նույն մարդիկ, ովքեր 2019 թվականին Ղարաբաղն անվանեցին հայկական. մենք նոր իրողություններ ենք ստեղծել մեր ձեռքերով, մեր ուժով, մեր ոգով»,- ընդգծել է ադրբեջանցի բռնապետը։