Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.65 |
EUR | ⚊ | € 411.49 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 493.9 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Մենք 2 տարի է ասում էինք, իրենք ասում էին այդպիսի բան չկա, հիմա Նիկոլն ասում է՝ կա, ոնց չկա, դեռ մի բան էլ ավելի վատ է։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստի ժամանակ արված հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև՝ Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն է նախապատրաստում։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ պատգամավորը նշեց, որ դա վախի մթնոլորտ տարածելու համար է արվում, ինչին նպաստում են թե՛ լրագրողները, թե՛ քաղաքագետները, թե՛ բոլորը․
«Ում ձեռքը գրիչ կամ կնոպկա է ընկնում գրում են, որ մեկ է, ավելի վատ պատերազմ է լինելու։ Հիմա ազգովի, այդ գործով են զբաղված՝ Նիկոլի հետ միասին վախ են տարածում, որ հետո ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, ժողովուրդն ասի՝ դե լավ է մի բան ստորագրի, որ էլի կռիվ չլինի, մնացածն էլ ծուղակն են ընկնում։ Մենք հո լավ գիտենք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը մեր վերացումն է։ Իշխանությունները փոխանակ թողնեն դուրս գան, ասեն մենք երկիրը տարանք պատերազմի, պարտության, այլևս բան չենք կարող անել, գար մի ուրիշ ուժ՝ վերազիներ բանակը, ուղղեր մեր մեջքը, բայց սուս ու փուս, ոչ թե անընդհատ ասեր՝ մենք տանկ առանք, մենք հրթիռ առանք։ Դա էր պետք անել, իսկ մենք 2 տարի այլ բաներով ենք զբաղված եղել, այդ ժամանակը մենք բաց ենք թողել»։
Պատգամավորը կարծում է, որ ինչ-որ պահից պետք է դա սկսել, պետք է պարտության դեմքը փոխել․ «Պետք է գա մեկ ուրիշը և այնքան անի, որ Ադրբեջանի նախագահը ասի՝ չէ մենք չենք կարող Հայաստանը վերացնել, Թուրքիան էլ ինչքան ճնշում գործադրի, թուրքերին ասեն՝ չէ դա անհնար է, մեզ մի ներքաշեք արկածախնդրության մեջ։ Դրա համար բանակն են նորմալ զինում և նորմալ դիվանագիտություն են անում և ոչ թե ասում են՝ 30 տարի օտարի կոշիկ են լիզել։ Հո խոսալով չէ։ Ճապոնիան էլ է պարտվել, պարտվել են, իրենց պարտված ղեկավարներին դատել են, հետո եկել են մարդիկ և Ճապոնիան սարքել են այսօրվա Ճապոնիան»։
Ընդդիմադիր գործիչը զարմանում է, թե ինչպես կարող ենք այսպես ապրել․ «Չի կարելի էդպես, մարդը նայում է հեռուստացույց, որ դու իրեն ասես, թե ինչպես ես անելու, որ իրեն էս վիճակից հանես, ոչ թե անընդհատ ասես՝ գիտես քո վիճակը վատ է, վատ է։ Նիկոլն է էլի, Նիկոլի տրամադրությունը րոպեով կամ ժամով փոխվում է, վաղը չէ մյուս օրն էլ ուրիշ բան է ասելու։ Թուրքն ո՞վ է, որ մեզ ցեղասպանի, չեն կարող ցեղասպանել, որովհետև ես չեմ ուզում ու թույլ չեմ տալու դա։ Հենց ծնկի եկանք Ալիևի առաջ՝ ինքը խաղաղություն չի տալու, ինքը կտրելու է գլուխներս միանգամից»։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ վերադառնալուն, պատգամավորը նշեց, որ վաղը խորհրդի նիստ կլինի, որից հետո կներկայացվի խմբակցության որոշումը։
Լ․ Ա․