կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-28 12:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Վազգենի սպանությունը ձեռնտու էր նրանց, ովքեր հիմա Նիկոլին են պահում, ովքեր իշխանության էին ձգտում․ Ալվարդ Պետրոսյան

Վազգենի սպանությունը ձեռնտու էր նրանց, ովքեր իշխանության էին ձգտում, ովքեր հիմա Նիկոլին պահում են։ Արգահատանքով նայում եմ Վազգենի եղբոր՝ Արամ Սարգսյանի հրապարակային ելույթները եւ զարմանում՝ սա որտեղի՞ց եկավ, ի՞նչ կապ ունի Վազգենի հետ. Yerkir.am-ի հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը՝ ուշագրավ մանրամասներ հայտնելով Հոկտեմբերի 27-ի մասին:

«Արամ Սարգսյանը հիմա էլ է շահարկում Վազգենի սպանությունը: Պիտի Աստվածաշունչ մեջբերեմ՝ Կայեն եւ Աբել եղբայրներից գանք, հասնենք Շիլլերի «Ավազակները»: Տարիներ շարունակ այս մարդը նախանձել ու չարացել է իր եղբոր անհատականության եւ կայանալու դեմ, ու հիմա այդ թույնը, չարությունը դուրս է գալիս: Հաճախ է Աստծուն վկայակոչում, բայց լավ կանի՝ սատանային վկայակոչի, իր արմատը տարբեր է Վազգենի արմատից»,- ասում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիանա Սարգսյան