|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում լարված իրավիճակ է: Դպրոցի ուսուցիչների մի մասը, աշակերտներն ու ծնողները պահանջում են դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը:
Նրանց պնդմամբ՝ Ազիզյանն իրենց թույլ չի տվել մասնակցել Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած բողոքի ակցիաներին, իսկ այն ուսուցիչներին, որոնք մասնակցել են, նրանց իսկ պնդմամբ, տնօրենը պատրաստվում է աշխատանքից ազատել:
Ազիզյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ արգելել է մասնակցել ցույցերին, բայց ուսուցիչները և ծնողները պնդում են, որ տարիներ առաջ էլ տնօրենն ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին ձայների հավաքագրմամբ է զբաղվել: Դպրոցի բակում հավաքված աշակերտները վանկարկում են` «Ազիզյա'ն, հեռացի'ր»:
Այս պահին դպրոց են ժամանել ոստիկաններ:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: