կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 12:22
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տպավորություն է, որ դպրոցը բերդ է, ծնողներն ու երեխաներն էլ` հանցագործ»․դպրոցում լարված իրավիճակ է

Չեխովի անվան համար 55 դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Այս պահին դպրոցում ընթանում է տնօրենի ընտրությունը։ Հիմնական հավակնորդներն են ժպ Տաթեւիկ Մելքոնյանը, որը երկար տարիներ եղել է դպրոցի ուսմասվարը եւ անակնկալ ձեւով քաղաքապետարանի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Դիանա Մինասյանը, որի անունը կապվում է Տիգրան Ավինյանի հետ։

Մեր գործըն կերները այս պահին գտնվում է դպրոցի տարածքում եւ չեն կարողանում մուտք գործել ուսումնական հաստատություն, քանի որ Դիանա Մինասյանը, որը մրցութային փուլում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրամանով նշանակվեց ժպ, թույլ չի տալիս լրատվամիջոցներին նկարահանում իրականացնել դպրոցի ներսում։ Բանն այն է, որ անգամ այս դպրոցում ուսում ստացող երեխաների ծնողները չեն կարողանում ներս մտնել։

Այս երեւույթից զայրացած ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այնպիսի տպավորություն է, ասես՝ դպրոցը բերդ է, ծնողներն ու երեխաներն էլ`  հանցագործ։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու չենք կարող ներս մտնել։ Ազգային ժողովմ էլ ժամանակին ժողովրդական այգի էր դարձել, հիմա ինչի՞ է վերածվել»։

Մանրամասն՝ տեսանյութում։